Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնում ավարտվել է պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա ‘21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը։
«Արջ» կինոստուդիայի արտադրած տասներկու մասից բաղկացած սերիալը քաղաքական դետեկտիվի ժանրում բարձր գնահատականներ եւ բացառապես դրական արձագանքներ է հավաքել ռուս հանդիսատեսների շրջանում։
«Հիանալի պատմություն հրատապ թեմայի մասին, որը հանդիսատեսին ավելի խելացի է դարձնում՝ չմոռանալով միաժամանակ զվարճացնելու մասին։ Շատ լավն է, անկեղծ խորհուրդ եմ տալիս դիտել», «Յուրաքանչյուր սերիայի սպասում եմ անհամբերությամբ, վաղուց լավ լրտեսական սերիալներ չեմ դիտել, սա իսկական թոփ է։ Լարված է պահում եւ ստիպում աշխատեցնել ուղեղը», «Շքեղ սերիալ, սցենարը, դերասանական խաղը, օպերատորական աշխատանքը՝ ամեն բան բարձր մակարդակի է»,- գրել են հանդիսատեսները պրոֆիլային ռուսական կայքերում։
Յանդեքսի «ԿինոՊոիսկը» ֆիլմին շնորհել է 7.7/10 վարկանիշ, «Կինո-Տեատրը»՝ 9.3/10, «Filmix»-ը՝ 9/10։ «Օկկո»-ում ֆիլմն ստացել է 8.1/10 վարկանիշ եւ զբաղեցնում է առաջին տեղը կինոթատրոնի այլ տիտղոսների շարքում՝ օգտատերերի ներբեռնումների թվով։
Վիկտոր Սողոմոնյանը քաղաքագիտության դոկտոր է, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, որը քաղաքական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում, մեդիա-մենեջեր է, «Ալֆա մեդիա հաուսի» հիմնադիրներից մեկն է (Alphanews.am ինտերնետ հեռուստատեսություն եւ «Работает Альфа» տելեգրամ-ալիք)։ «Վարշավա ‘21»-ը Սողոմոնյանի երրորդ բազմասերիանոց ֆիլմն է՝ նկարահանված Ռուսաստանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը