Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին հայտնում է է IRNA գործակալությունը։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 40 տոկոս։ Մասնակցող թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը։
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։ Ամենաշատ ձայներ հավաքած ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն ու պահպանողական Սաիդ Ջալիլին կանցնեն երկրորդ փուլ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը