Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
«Սա խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս հարցում»,- նշել է նա։
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ավարտել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը