26 06 2024

Արմեն Գրիգորյանի խոսքերը բացարձակ սուտ են․ Կարասին

Արմեն Գրիգորյանի խոսքերը բացարձակ սուտ են․ Կարասին

Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն այդ մասին բացարձակ սուտ են:

ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին, ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն կան են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է. «Դա տեղի ունեցավ, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկավ, մեզնից խլեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, հետո հեռացավ, ահա և ողջ իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ