Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը