ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել նման համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը