Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի կազմակերպչական վերադասավորումներով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք, նաեւ մասնակից կլինեք: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Բագրատ սրբազանը:
Սրբազանը նշեց, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները, մարդկանց տներից հանելով, վախեցնելով, սարսափեցնելով զուտ նրա համար, որ ճշմարտության համար պայքարի են դուրս եկել. «Նաեւ գործարարների վրա կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկնց, բայց ոչ ոք ոչ նահանջելու, ոչ ընկճվելու, ոչ պայքարի հրաժարվելու միտում ունի: Այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստող ստախոսն է եւ ոստիկանության գլխին գտնվող այն մարդիկ, որոնք այդ հրամանները իրագործել են կամ տվել են: Մենք բոլոր փաստերով հաղորդումներ կներկայացնենք; Այս ընթացքում բերման են ենթարկվել, ձերբակալվել ու կալանքի են ենթարկվել միայն քաղաքացիները, ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա»:
Նա հայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող իշխանության հեռացումը, հրաժարեցումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը