«Սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացն է ազդել, որ շարժումը սկսվել է։ Բոլորդ գիտեք, որ ԵԱՀԿ քարտուղարության համապատասխան փաստաթուղթ կա սահմանագծում և սահմանազատում՝ խնդիրներ և լուծումներ այդ ուղղությամբ։ Եվ ամենակարևոր սկզբունքը, որ ապագա սահամնը չի կարող լինել լարվածության, նոր սադրանքների առիթ։ Խորհրդային միության ժամանակ սահմաններն այնպես են գծել, որ բոլորը մեկը մյուսից կախված լինեն»,- «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը