13 06 2024

Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն

Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել․

««Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ:

Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է հանցակից:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանական հարձակումները: Այդ անբարո, հակապետական վարքագիծը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին: Մենք Եկեղեցու կողքին ենք ու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք այն:

Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է: Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ու խորհրդարանի ձևավորումն է՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ