ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչերից:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Այսօր իսկապես գլխավոր խնդիրը «Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ», որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը»։
Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել Սահմանադրությունից հանել այդ պահանջները, «որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»::
Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և «վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը