07 06 2024

Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականությունում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում:

Մյուս կողմից` իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն, որտեղ բանավեճն ու անհամաձայնությունը գումարային փոխհատուցումների դաշտում է:

Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրահարույց ուղղություններ կան, որտեղ Ադրբեջանը տարածվելու իր մտադրությունն արդեն փաթաթել է ՀՀ իշխանության վզին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ