Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված և այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից և ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:
«Այն, որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երևում է որ որևէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաև պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր և այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էի: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սևբերետավորներն թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երևանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը և 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ:
«Նրանցից որևէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել և ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-ասաց նա: Իրավապաշտպանը նշեց, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:
Նշենք, որ նախօրեին ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ զանգվածային անկարգությունների հոդվածով: Այս պահին 28 անձ ձերբակալվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը