29 05 2024

Ընդդիմադիր պատգամավորի՝ բերետներին տված գնահատականից հետո իրավիճակը խորհրդարանում լարվեց



Ոստիկանության քողի տակ թաքնված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի պարգևատրման չափը և դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ ադրբեջանական մանաթով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա հարցից հետո իրավիճակը լարվեց ԱԺ-ում, ՔՊ-ական պատգամավորները հունից դուրս գալով՝ սկսեցին անհիմն մեղադրանքները Ռուսաստանից ռուբլիներով վարձատրվելու վերաբերյալ, բայց նա շարունակեց հարցերը։ 

«Անաստված կերպով Վեհափառի դիմացը փակող, խոչընդոտող ոստիկանների պարգևատրման չափը՞։ Ցուցարարի աչքը օրը ցերեկով հանող, սիգարետը բերանին կանգնած ոստիկանի պարգևատրման չափը՞, պատգամավորի վրա շակալի պես հարձակվող ու մարմնական վնասվածք տվող ոստիկանի քողի ներքո թաքնվածի պարգևատրման չափը՞» ,-հավելեց պատգամավորը։

«Ոստիկանության որևէ աշխատակից որևէ գործողության համար առանձին վերցված պարգևավճար չի ստանում»,- պատասխանեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ