Աշխարհում նման տիպով ոստիկանապետ գոյություն չունի, զինվորներդ ի՞նչ պետք է սովորեն քեզնից։ Այս մասին Սուրբ Աննա եկղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և նրա կողմից ցուցարարների հասցեին հնչեցված՝ «լակոտի պես են իրենց պահում» արտահայտությանը։
«Քո ֆիզիկական ներկայությունը արդեն ասում է ամեն բանի մասին, խոսում է, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել, ինչ ասես կերել ես: Ինձ ասում ես տեր հա՞յր, ցուցարարներին ասում ես լակո՞տ՝ հայելի պահիր մոտդ: Եվ եթե ասելիք ունես, փողոցներում եմ ես, կողքովդ անցել եմ, մի բառ շշնջայիր՝ չես կարող, դու էլ չես կարող, քո տերերն էլ չեն կարող»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը