23 05 2024

Սամվել Դանիելյանն ազատվել է՝ ելնելով նպատակահարմարությունից․ Անահիտ Ավանեսյան



Պարոն Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը վաղուց լրացել է, նրա հետ կնքվել է ժամանակավոր պաշտոնակատարի պայմանագիր, որը մի քանի օր ավելի շուտ է ընդհատվել՝ ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով բժիշկ Սամվել Դանիելյանին Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու պատճառներին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ Բագրատ Սրբազանին բարևելը կապ ունի՞ Դանիելյանին ազատելու հետ, նախարարը պատասխանեց․

«Իհարկե ոչ»։

Դիտարկմանը՝ պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազանին՝ հաշվի առնելով, որ վերջինս հայտարարել է ՔՊ-ականների հետ հանդիպելու պատրաստակամության մասին,  նախարարը ասաց․

«Ոչ իհարկե, ինչու պետք է հանդիպեմ։ Ես չգիտեմ՝ ինչ է նա հայտարարում, ինչ համերաշխություն է ու ում միջև, դրա համար հանդիպման որևէ պատճառ չեմ տեսնում»։

Հարցին՝ ինքը ո՞ր եկեղեցու հետևորդ է, Ավանեյանն ասաց․

«Հայ Առաքելական Եկեղեցու, բայց նա չի հանդիպում հոգևոր հարցեր քննարկելու, այլ՝ ուրիշ նպատակներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ