15 05 2024

Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը



Քիչ առաջ` Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու և Սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է ՀՀ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Ս. Հ. Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։ Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ