Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը:
Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։
«ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։
Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,– ասացին ԱԳՆ–ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը