«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի ինքնիշխանությունը դնելով Թուրքիայի ոտքերի տակ»,-այսօր Արաբկիր վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայիժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդԱնդրանիկ Թևանյանը:
«Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների։ Նա մասնակցում է թշնամի երկրի նախագահի երդման արարողությանը, բայց ամեն ինչ անում է, որ փչանան հարաբերությունները մեր դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ։ Սո՛ւտ են ասում, որ եթե Տավուշում չգնանք զիջումների, ապա կլինի պատերազմ, որովհետև պատերազմ բերողը հենց իրե՛նք են»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։
Նա ընդգծել է, որ «Մայր Հայաստանը» կոչ է անում մերժել դեպի պարտություն տանող ճանապարհը և ոտքի կանգնել՝ հանուն Հայաստանի անվտանգության և իրական խաղաղության։
«Կոչ ենք անում միանալ և տեր կանգնել հայրենիքին»,-հավելել է Ա․Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը