02 05 2024

Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. նախկին նախարար

Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. նախկին նախարար

Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և, որոշ ժամանակ հետո, ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը․

«Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:

Արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը:

Եթե չե՛ս ցանկանում արժանապատվությունդ արատավորել, կամ ապօրինի հրաման կատարել՝ մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ, հանուն հետագա կյանքն արժանապատիվ ապրելու:

Մի՞թե հայրենիք հանձնելուց հրաժարվելն այդքան բարդ է:

Մի՞թե նրանք չեն գիտակցում, որ շուտով հենց այս նույն ոստիկանների հարազատները Հայաստանում խոշտանգվելու են հենց այն նույն թուրքերի կողմից, իսկ մեկ այլ հայ ոստիկան, հնարավոր է՝ այլևս չկարողանա, կամ ցանկություն չունենա պաշտպանել Հայրենիքի տարածքն այսօր հանձնած այդ նույն ոստիկանի հարազատին...

Հ.Գ.Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը: Այն պետք է փոխվի ու պատասխանատվության ենթարկվի: Հետագայում, գուցե, մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և, որոշ ժամանակ հետո, ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը՝ խրոխտ պատճառաբանելով, որ «բա ի՞նչ անեն՝ տուն են պահում»:

Պայքարը, հավատը և արժանապատվությունը երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ