30 04 2024

Պիլոտային ահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան



Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց: Այս մասն ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

«Գործընթացը առանց որեւէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնք վրա Հայաստանն ուներ տիտղոս, կայինս եփականության վկայականներ՝ տրված հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն ՀՀ անունից, առանց որեւէ  հիմնավորման տվեցին թշնամուն: Հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել հաղորդակցությունը Իրանի եւ աշխարհի հետ:

Նույնը հիմա կատարվում է Տավուշում. որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն եւ այդ հայտարարությունով կանոնակարգենք այն գործընթացը, որ այս իշխանությունները ոգեւորության պահին կոչում են «սահմանազատում»: Ուզում էինք հասկանալ՝ ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը: Առաջարկեցինք իրավական բազա, առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագույն փորձով եւ վերջիվերջո անել այն, ինչ կառավարությունը խոստացավ, բայց  հերթական անգամ դրժեց իր խոստումը»,- հայտարարեց նա:

Նշենք, որ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ