24 04 2024

Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան

Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.

« Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը…

Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21–րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել, այն էլ՝ պետության (թեկուզև՝ չճանաչված) առկայության պայմաններում։ Դա մեր մեծագույն ամոթն է։

Հիմա էլ նույն վտանգը կա արդեն ճանաչված պետության պայմաններում։ Խնդիրը, սակայն, դրսից չէ։ Կամ միայն դրսից չէ։

Թշնամին թշնամություն պետք է անի, դա կանխատեսելի է։ Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը, որպեսզի ապրիլի 24-ը վերջապես կարողանանք դարձնել Վերածննդի ու Հաղթանակի օր։ Թե չէ անընդհատ ցեղասպանության ենթարկվելը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև ամոթ ու խայտառակություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ