24 04 2024

Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան

Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան

«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա մանրամասնում է՝ ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած  և քանակով, և ռազմական առումով տոտալ  անհավասարություն։

«Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը' տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից մեջքից հասցված հարվածը։

Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հետ դա են սպասում սա պլանավորումները, ստեղծում են մի մղձավանջ, որ ստիպված լինենք քայլ կատարել։ Մինչև չանենք, սա անվերջ շարունակվելու է։

Այն ժամանակ Արցախում կատարված ամենադժվար քայլը Կևորկովին երկրից հանելն էր։ Նույն խնդիրը հիմա Հայաստանում է»,-գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ