23 04 2024

Ես սահման չեմ գծել, իշխանությունն էլ չի գծել․ Փաշինյանի քավորի եղբայր



 

«Չեմ կիսում տեսակետը, որ համայնքապետերը դժգոհ են եղել կառավարությունում ունեցած հանդիպումից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:

Հարցին՝ այսինքն գյուղապետերը գո՞հ են եղել հանդիպումից, նա պատասխանեց. «Չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել, թե ինչը ոնց է լուծվելու: Ասվել է, որ հանձնաժողովը պետք է աշխատանքային գրաֆիկով հարցերն առաջ տանի:

Մարդկանց ամեն բան բացատրում ենք, ես նոր եմ եկել այնտեղից, հանձնաժողովի նիստից հետո էլի գնալու ենք»:

Լրագրողները քաղաքացիների խոսքը փոխանցեցին, որ իրենց տները տրվում են թշնամուն։ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Մենք իր տունը չենք տալիս թշնամուն»: Դիտարկմանը, որ իրենց գծած սահմանով տունն անցնում է Ադրբեջանին, Վահե Ղալումյանն ասաց․ «Ես էնտեղ սահման չեմ գծել, իշխանությունն էլ չի գծել, հանձնաժողովն է գծում, բայց դեռ չեն գծել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ