Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի երկու-երեք անվճար քաղաքագիտական խորհուրդ տամ։
ա. Հին ձևերը չեն աշխատում, ու եթե դու ունես լավ պռասմոտրներ յութուբում, դա չի նշանակում որ ձեր հետևից փողոց դուրս կգա նույն քանակի մարդ, կամ դրա 10%, կամ նույնիսկ 1%։
բ. Եթե դուք ընդդիմության մի թևն եք թաղում, մտածելով, որ այդ թևի աջակիցները կգան ձեզ կմիանան, չարաչար սխալվում եք։
Նաև, եթե մի թևից մյուս թև եք անցնում, ազնվորեն հայտարարեք դրա մասին (լավ կլինի ամառային և ձմեռային տրանսպորտային պատուհանների նման)։
Եթե մի թև անցնելու համար պարտադիր պայման է մյուս թևին քրֆել, հրաժարվեք դրանից, քանի որ палит եք լինում ու դառնում եք անհետաքրքիր։
գ. Ընտրությունների ժամանակ աշխատել ոչ թե ուրիշներին դուր գալ, այլ սեփական դաշտը մոբիլիզացրեք, մոտակա մի քանի տարին ընտրություններին շատ քիչ մարդ ա գալու, ու ձեր աջակիցներին եթե չկարողանաք բոլորին բերել ընտրատեղամաս, ապա շանս չունեք։
դ. Բոլոր հարցերը լուծվում են Երևանում։
Բոլոր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը