20 04 2024

Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս․ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս․ Թևանյան

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս․

1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։

2․ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի թաքնվել Մհեր Գրիգորյանի կամ այլ պաշտոնյայի հետևում, միևնույն է անհատական, քաղաքական ու իրավական պատասխանատվություն է կրում Տավուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցվելիք վնասների համար։

  1. Վերը նշված հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ հայկական կողմը Տավուշի մարզում գնում է միակողմանի զիջումների, թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվում մեր գյուղերը, կոմունիկացիաները, տնտեսական ենթակառուցվածքները։ Հայկական կողմը դրա դիմաց ստանում է ․․․ թուղթ՝ այն հույսով, որ Ադրբեջանը գթասիրտ կգտնվի։

4․ Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։

5․ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթե Հայաստանը մնա, ապա ինքն ի վերջո դատվելու է։ Դրա համար էլ առաջնորդվում է՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է համարժեք պասիոնարություն դրսևորենք ու հակադրվենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախոսով»,- գրել է Թևանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ