Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում է Կրեմլը։
Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը