28 02 2024

ՌԴ արտգործնարարը կմեկնի Թուրքիա

ՌԴ արտգործնարարը կմեկնի Թուրքիա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա։ 

Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախատեսվում են բանակցություններ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ։

Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն առևտրի, էներգետիկայի, բանկային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, Ուկրաինայում, պաղեստինա-իսրայելական հարցերը, սիրիական և լիբիական կարգավորումները։

Նշենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցի նաև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ