Վրաստանի խորհրդարանի դիմաց «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունմանը։ Նախաձեռնության ընդդիմախոսները հայտարարում են, որ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի արևմտամետ կուրսին և հանգեցնում է Ռուսաստանի հետ մերձեցմանը:
«Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարը շարունակվում է։ Մի՛ մնա տանը, արի՛ փողոց»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։
Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի վրա, երբ վերջինը խոսում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» վերաբերյալ օրինագծի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը