12 04 2024

Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան

Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան

Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է  ունեցել սահմանանշում, սահմանագծում, որի հետևանքով արդեն կա իրավիճակ, երբ որ պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ  գնահատական է տրվում, թե որ հատվածով է  անցնում սահմանը։ Միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը: ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը, որոշ ժամանակ առաջ ՊՆ նմանատիպ հայտարարությունը,  բավական լուրջ և վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա և այն ստորաբաժանումների ու ծառայությունների, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ կամ պահպանությամբ։ Այն, որ իշխանությունը փորձում է կամ այս  դեպքում ԱԱԾ-ն, անել հաղորդագրություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ անգամ Ներքին Հանդի դեպքում էլ եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա Ադրբեջանին չխանգարեց ծանր հարվածներ հասցնել ու հայկական կողմին զոհեր պատճառել»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք. ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորի սպանության գործով, իրականացվում է նախաքննություն մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ