Ընդդիմությունը մեկ անգամ ևս համոզվեց` երկիրը մի ուժի ձեռքում է, որը շարունակելու է զիջումները։ Այս մասին Տավուշի սահմանազատման թեմայով փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որոնց այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղի տալ և գնալ նոր կապիտուլյացիայի»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին, թե ինչ տեսակետներ են հնչեցրել Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը