03 04 2024

Վրաստանի խորհրդարանում վեճ է բռնվել․ թեման գործակալներն են

Վրաստանի խորհրդարանում վեճ է բռնվել․ թեման գործակալներն են

 

Վրաստանում խորհրդարանի նիստը սկսվել է պատգամավորների միջև վեճով, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը կրկին ներկայացնելը վիրավորանք է բոլորի համար և հանդիսանում է «ռուսական օրենք»։

«Ռուսական օրենք» արտահայտությունից դժգոհ խորհրդարանի նախագահը պատգամավորին դուրս է հրավիրել դահլիճից։

Նշենք, որ օրինագիծը դարձյալ շրջանառության մեջ է դրել Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք» կուսակցությունը։

2023 թվականին ևս շրջանառության մեջ էր դրվել, ապա աղմուկից հետո հանվել։ Այս անգամ «օտարերկրյա գործակալ» տերմինը փոխարինվել է «արտերկրում գործող ուժերի շահերը առաջ տանող կազմակերպություն»-ով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ