02 04 2024

Դերասան Արմեն Մարությանն այն մասին, թե ինչպես սկսվեց թատրոնի տարածքի կռիվը



Բայց ինչո՞ւ եք այսպես չարախնդորեն տրամադրված միմյանց հանդեպ, պետք չի այդպես չարությամբ մոտենալ խնդրին: Այս մասին Սունդուկյանի անվան թատրոնում հանդիպման ժամանակ՝ դիմելով «Գոյ» թատրոնի դերասաններին, ասաց Սունդուկյանի դերասան Արմեն Մարությանը:

«Մազմանյան Արմենը որպես երիտասարդ ռեժիսոր դիմեց Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Ղափլանյանին, եւ իրեն նույնպես թույլ տվեցին այդտեղ անել բեմադրություն: Դա այնքան երկարեց, հասավ Խորեն Աբրահամյանին, Խորեն Աբրահամյանն էլ թույլ տվեց, որ բեմադրություններ անի այդտեղ եւ դա երկարեց այնքան, մինչեւ նախարար Հասմիկ Պողոսյանին: Այդ ժամանակ Փոսի թատրոնը ծախեցին եւ այդ ստատուսը տվեցին Մազմանյան Արմենին: Փոսի թատրոնի հրաշալի թատրոնի 30 դերասաններին կցեցին Մազմանյանի թատրոնին: Մազմանյան Արմենին տվեցին Ադրին, որը մի շշմելու տեղ էր, իսկական փորձարարական թատրոնի տեղ, բայց Արմեն Մազմանյանը մեկ մլն դոլարով վաճառեց Ադրին, ու սկսվեց էս տարածքի կռիվը:

Սունդուկյանը մեր ազգային թատրոնն է, յուրաքանչյուր դերասանի ցանկությունը, երազանքը  պետք է լինի այս թատրոնում աշխատելը, որ ինքն արժանացել է դրան, որ իրեն ընդունել են էս թատրոն: Հիմա 20-30 հոգու էս թատրոն են ընդունել, ասում են՝ եկեք, այս թատրոնում պետք է աշխատեք: Հիմա ինձ հետաքրքիր է, չես ուզո՞ւմ»,- ասաց նա:

Արմեն Մարությանը վտահեցրեց, որ Սունդուկյան թատրոնում ամեն տեսակի բեմադրություն էլ արվում է. «Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ