Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել: Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում: Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում, որպեսզի ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնեն»,- ընդգծեց դերասանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը