ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեից հայտնում են.
«Երևանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մեկ անգամ ևս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը և ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։
ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը։ Շարունակելու է իր համագործակցությունը Արցախի Հանրապետության իշխանությունների և քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։
Ժողովը իր աշխատանքների ավարտին ընտրել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։
Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
31.03.2024 թ.»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը