01 04 2024

Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի վարչախումբը երբևէ կճանաչի ՀՀ որևէ տարածքային ամբողջականություն․ իրանագետ

Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի վարչախումբը երբևէ կճանաչի ՀՀ որևէ տարածքային ամբողջականություն․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը երբևէ  կճանաչի Հայաստանի Հանրապետության որևէ տարածքային ամբողջականություն և կհաստատվի, իբր, հավերժ խաղաղություն։

Պատրանքներից պետք է հնարավորին արագ ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը, որովհետև հակառակ դեպքում մենք հնարավորություն ենք տալու բարբարոսներին հասնելու իրենց կողմից առաջ մղվող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի», Աստված մի արասցե, քայլ առ քայլ իրականություն դառնալուն։

Ուզո՞ւմ եք իմանալ, թե մոտավորապես ի՞նչ կլինի Հայաստանում այդ պարագայում։

Կարդացեք այս գրառմանը կից՝ 1939թ. «Ավանգարդ» թերթի նյութը այժմ Արարատի մարզում գտնվող հինավուրց հայկական Հորթում գյուղում տիրող բարքերի մասին, նույն այն գյուղում, որտեղ կան 9-րդ դարից թվագրվող հայկական քաղաքակրթական հուշարձաններ և որը սակայն հայաթափումից հետո ինչ-որ ժամանակ բնակեցված էր բարբարոսներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ