Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առաջ մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում:
Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:
Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ: Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը