Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սամվել Շահրամանյանը Ֆիգարոյի փոխարեն պետք է շփվի հայկական լրատվամիջոցների հետ:
Իր ասելիքի վրա ֆռանսիացիք ու Ֆրանսիան խորապես թքած ունեն, հատկապես եթե հիշենք, որ այդ նույն Ֆրանսիան էր, ով նիկոլի վզից բռնեց, տարավ Պրահա ու ճանաչել տվեց Արցախը Ադրբեջանի կազմում:
Ցավոք սրտի, Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին:
Ռուբեն Վարդանյանն էլ առավոտից իրիկում Գարդիան ու ԲիԲիՍի էր տժցնում, արդյունքը տեսանք:
Բազմատեսակ բիբիսիների ու ֆիգառոների առջև լոզեր թափելը շարքային գավառականություն է :
Շահրամանյանը ոչ թե պետք է կոպտի հայակական ԶԼՄՆերին, այլ արդեն չեղած պագոնները հանի ու շփվի հայ հասարակության հետ:
Քանի ուշ չի: Ինչի վրա արդեն կասկածում եմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը