28 03 2024

Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է դեպի ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզում։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի ղեկավարությունը, ուղղակի,  մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարվա, երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար գործը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում։

Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը»։

Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ