27 03 2024

Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները. Անդրանիկ Թևանյան

Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները. Անդրանիկ Թևանյան

Վրացիները շատ «հարիֆ» դուրս եկան. Ուրախանում են, որ իրենց ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրո–2024–ի եզրափակիչ փուլին։ Ընդամենը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանը Եվրո–2024–ին չի մասնակցի, բայց «զատո» մեզ խոստացվել է, որ մինչև 2050–ը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության գավաթակիր։

Ի դեպ, վրացիները «հարիֆություն» են անում նաև աշխարհաքաղաքական հարցերով։ Ոչ մի կերպ չեն համաձայնում Արևմուտքի ձեռքում Վրաստանը դարձնել մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունն այս հարցում առաջադեմ է՝ հանձնում է սեփական երկիրը՝ հանուն այլոց, այդ թվում՝ մեր թշնամիների շահերի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ