25 03 2024

Հունգարիայի համար Ուկրաինային զենք ուղարկելը կարմիր գիծ է․ Պիտեր Սիյարտո

Հունգարիայի համար Ուկրաինային զենք ուղարկելը կարմիր գիծ է․ Պիտեր Սիյարտո

Հունգարիան զենք չի տրամադրի Ուկրաինային և իր զինվորականներին չի ուղարկի այնտեղ։ Բուդապեշտի համար դա կարմիր գիծ է։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն։

«Հունգարիայի դիրքորոշումը շատ հստակ է՝ սա կարմիր գիծ է մեզ համար։ Մենք երբեք զենք չենք մատակարարել Ուկրաինային։ Մենք զենք չենք մատակարարում, զինվորականներ չենք ուղարկում»,- ասաց նա։

«Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Ես պատասխանատու եմ միայն Հունգարիայի, Հունգարիայի կառավարության դիրքորոշման համար, որը շատ պարզ է՝ մենք զենք չենք ուղարկում և զորքեր չենք ուղարկում»,- ասել է Սիյարտոն։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարն առաջարկել է անձամբ Ֆրանսիայի ղեկավարին հարց տալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունների վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ