Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգության բոլոր բաղկացուցիչները հաջողությամբ, ժողովրդի լուռ համաձայնությամբ, իր դավաճանական թիմի ակտիվ աջակցությամբ, ուղղակի համոզելով, ոստիկանական բռնի ճնշումներ գործադրելով, վախեցնելով, շանտաժ անելով սեփական երկրի քաղաքացիներին փորձում է ամբողջությամբ քայքայել։
«Փաշինյանն ասում է՝ իմ վրա հույս չդնեք, ես ձեր անվտանգության, կյանքի, ապագայի վրա թքած ունեմ, այս հողը պետք է տաք, չէ, ուրեմն գնացեք, պատերազմ է լինելու։ Ինքը նույնիսկ չի էլ ասում՝ ստիպված պետք է լինենք պատրաստվել պատերազմի, մեր այլընտրանքը պատերազմն է, որի միջոցով կարող ենք պաշտպանել մեր ինքնությունը, անվտանգությունը, պետականությունը, սահմանների անձեռնմխելիությունը»,- ասաց Զաքարյանը։
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական գործիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը