Ոսկեպարում «Միասին» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ գնդապետ Միհրան Մախսությանը հայտարարեց․
«Մենք մեռնենք, էստեղ ենք մեռնելու, ոսկեպարցիները մեծից մանուկ, պատրաստ են զենք վերցնելու, կռվելու: Էսօր Ոսկեպարն է, վաղը Վանաձորն է, մյուս օրը Գյումրին է, Երևանն է»:
Ի պատասխան «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը վստահեցրեց, որ նրանք ոչ մի հույս չեն կապում այս իշխանության հետ։
«Մենք մարտի 27-ին հանրահավաք ենք կազմակերպում, մենք ոչ մի հույս չենք կապում այս իշխանության հետ: Հանրահավաքը ներկայացնելու է ԱԺ բոլոր խմբակցություններին, որ նրանք պետք է սկսեն վարչապետին անվստահության գործընթացը»,-ասաց նա:
«Մենք հիմա բանակ էլ ենք գնալու, բանակին պետք է համոզենք, որ ոչ մի քայլ հետ չկանգնի: Նիկոլ Փաշինյանը եկել էր Ոսկեպար և ասում էր՝ գյուղերը պետք է տանք, բայց դրանից հետո ձեզ պետք է կարողանանք պաշտպանել. Ո՞նց է պաշտպանելու»,- Սարգսյանին լրացրեց Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը