«Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, երկուսն էլ փորձում են մեզ կոտրել, ծնկի բերել, արգելափակել բանական մեր ուղեղից եկող դիմադրելու բոլոր բնական ազդակները և ոչնչացնել։
«Ուստի բանաձևը շատ պարզ է ու հստակ՝ հուսալքությանը հանձնվելը բանական չէ, բնական էլ չէ, և ուղիղ հավասար է Բաքվի բարբարոսական վարչախմբին հանձնվելուն ու անպատիվ կերպով թուլամորթաբար ոչնչանալուն»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը