21 03 2024

Կիսում եմ իմ քաղաքական թիմի որոշումները. Ավանեսյանը՝ Տավուշի 4 գյուղերի հանձման մասին



Կիսում եմ իմ քաղաքական թիմի որոշումները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի  հանձմանը:

«Վարչապետը երեկ ներկայացրեց ընթացող գործընթացը, բանակցությունների գործընթացը և այն բոլոր ջանքերը, որ կառավարությունը իրականացնում է ՀՀ տարածքի անվտանգությունը վերականգնելու համար։ Ես քաղաքական թիմի անդամ եմ, ու մինչև քաղաքական թիմի անդամ լինելն էլ, 2003 թ-ից եղել եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ և ճանապարհ եմ անցել։ Այսօր էլ կիսում եմ իմ քաղաքական թիմի որոշումները»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ