«Ինչո՞վ է կարևոր Ալամթիի հռչակագիր։ Մենք ասում ենք՝ այս պայմանավորվածությունը նշանակում է, որ մենք պետք է ոչ թե զրոյից սահման գծենք, այլ պետք է գոյություն ունեցող սահմանները հողի վրա գնանք ու ֆիքսենք»,- Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է. «Եթե հանկարծ մենք մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք։ Սա է ամբողջ խնդիրը։
Մենք խնդիր ունենք մեր սահմանները ֆիքսելու, որովհետև այնտեղ, որտեղ պրոբլեմ ենք ունենում, լուծելի պրոբելմ է, տեղ- տեղ դժվար լուծելի, բայց լուծելի պրոբլեմ է։
Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը