15 03 2024

Ադրբեջանն ակնկալում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում. Բայրամով

Ադրբեջանն ակնկալում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում. Բայրամով

«Ադրբեջանը հետևողականորեն քաղաքական կամք է դրսևորել և ակտիվորեն աջակցել է ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանը, հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին հանդիպումներին՝ Բայրամովը նշել է․ «Այդ հանդիպումները հիմք են ստեղծում խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և ապահովում են երկու երկրների միջև քաղաքական հարցերի պարզ մոտեցում»։

Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բայրամովն ասել է նաև, որ Հայաստանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։

«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական շանս է առաջացել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ քայլերը։ Միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին վրեժխնդիր գաղափարներից շեղելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ