15 03 2024

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ