14 03 2024

Վրաստանի վարչապետը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան

«Այս շաբաթ այց կլինի Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան»,- newsgeorgia.ge- փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, Բաքվի և Երևանի հանդիպումներում կքննարկվեն «բոլոր կարևոր հարցերը», այդ թվում՝ խաղաղության ապահովումը։

«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել՝ ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն խթանելու համար»,-հավելել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ