14 03 2024

Փաշինյանը Հայաստանի «Էրմենիստանացումը» սկսել է հենց իր ծննդավայրից. Գագիկ Մինասյան



Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսն առաջին հերթին իր տերերի համար էր, որպեսզի ապացուցեր, որ ինքը հավատարիմ է թուրք-ադրբեջանական գործակալի իր կարգավիճակին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ինքն իր ծրագրի առաջին կետն իրականացրել է՝ Արցախն արդեն ադրբեջանականացրել է և հիմա ջանադրաբար իրականացնում է Հայաստանի «Էրմենիստանացումը», և դա տարօրինակ զուգադիպությամբ՝ սկսել է հենց իր ծննդավայրից՝ Տավուշից։ Ինքը խոսում է Տավուշում գյուղեր զիջելու մասին այն ժամանակ, երբ հենց մեր աչքի առաջ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ զավթելով մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին խոսի սրա մասին, դեռ խոսում է, թե էլ ինչեր կարող է տալ»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ