13 03 2024

Փաշինյանը միակ հայն է, որ պատրաստ է մարմնով պաշտպանել բոլշևիկների գծած սահմանը. Արթուր Խաչատրյան



Եթե Հայաստանում բանակցողը փոխվի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իր պահանջներից կհրաժարվի, նրա պահանջները կարող են մնալ նույնը, բայց Հայաստանի դիրքորոշումը կփոխվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կապ չունի բանակցությունների սեղանը որտեղ է դրված՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում, թե լուսնի վրա: Կարեւոր է, թե ով է նստած բանակցությունների սեղանի շուրջ եւ ինչ օրակարգ է առաջ մղում: Այս իշխանությունների օրակարգը կործանարար է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ